Լոսանջելեսյան Faith & Flower ռեստորանը հատուկ քաղցրավենիքներ է ստեղծել «Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուների համար: Մահվան աստղի, Հազարամյա բազեի, Դարտ Վեյդերի ու Խան Սոլոյի շոկոլադե արձանիկների շարքը լրացնում են սառցե սրերը, մեղրամոմը, բիսկոտին, տրյուֆելները եւ մարմելադը:
Այս քաղցրավենիքի հեղինակ Ջոն Գրեյվսը պատմել է, որ շոկոլադի կաղապարները պատրաստելու համար ավելի քան 16 ժամ է ծախսել, իսկ շոկոլադից պատրաստված յուրաքանչյուր «Հազարամյա բազեն» 20 րոպե է պահանջում: Զարմանալի չէ, որ «Աստղային պատերազմներ» կոչվող քաղցրավենիքի մեկ ափսեն 23 դոլար արժե, հայտնում է Kedem-ը:





























