Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ երկրի ներսում ընտանիքներին թույլ է տրվել երկու երեխա ունենալ, հաղորդում է Reuters-ը:

Այս որոշումը զգալիորեն ազատականացնում է Չինաստանի ժողովրդագրական քաղաքականությունը:
Տասնյակ տարիներ երկրում ընտանիքների մեծ մասին արգելվել է ունենալ մեկ երեխայից ավելի, բազմազավակ ընտանիքների նկատմամբ ծանր հարկեր են կիրառվել:

Պեկինի բնակիչները երկու երեխա ունենալու թույլտվությունն ստացել են 2013 թվականին, հաղորդում է Gazeta-ն: