Ճապոնական Nissan Motor ընկերությունը սկսել է փորձարկել նոր մշակումը, որը կարող է առանց վարորդի ընթանալ արագընթաց մայրուղով եւ քաղաքի փողոցներով: Այս մասին ասված է կորպորացիայի մամուլի հաղորդագրությունում:
Մասնավորապես, Nissan-ի նորարարական մոդելը կարող է առանց մարդու մասնակցության որոշակի հեռավորություն պահպանել առջեւից ընթացող ավտոմեքենայից, վերադասավորվել, վազանց կատարել, դուրս գալ արագընթաց մայրուղի, թեքվել խաչմերուկում եւ կանգնել լուսակրի կարմիր ազդանշանի ներքո:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, այդպիսի ավտոմատացման հնարավոր է եղել հասնել երկու համակարգերի շնորհիվ: Դրանցից մեկը լազերների օգնությամբ որոշում է ավտոմեքենաների միջեւ տարածությունը, ինչպես նաեւ այլ խոչընդոտներից հեռավորությունը: Մյուս համակարգը մեքենայի ամբողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներն են: Ստացված տվյալներն ուղարկվում են մեքենային համակարգչին՝ հետագա վերլուծության եւ ինքնուրույն որոշումների կայացման համար:





























