Հարսնացուները ծիծաղելիորեն սարսափելի հարսանեկան տորթեր են ցուցադրել, որոնք ամենեւին էլ նման չեն իրենց նախնական պատվերին: Ըստ Daily Mail-ի, հարսանեկան տորթի գինը կարող է գերազանցել 1.000 դոլարը:

Հարյուրավոր հարսնացուներ իրենց անհաջող փորձառությունը ներկայացրել են Cake Wrecks կայքում, իսկ բրիտանական պարբերականն ընտրել է «սարսափելի» հարսանեկան տորթի ամենավառ օրինակները:

Ըստ Gazeta-ի, պարբերականը հարսնացուներին եւ փեսացուներին խորհուրդ են տալիս մինչ հյուրերին ներկայացնելն անձամբ ստուգել իրենց երազանքի տորթը: