Ստամբուլի Ֆաթիհի շրջանում կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո թունավորված 47 հոգուց 13-ը մահացել են հիվանդանոցում։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի Ֆաթիհի շրջանում վերջին 10 օրում կեղծ օղիներից թունավորված 47 քաղաքացի է դիմել հիվանդանոցներ, որոնցից 23-ը դեռ բուժվում են հիվանդանոցում։  Իսկ նրանցից 13-ի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ պարզել, որ կեղծ խմիչքներն շշալցվել են Ստամբուլի մի քանի շրջանների ընդհատակյա գործարաններում։

Ոստիկանության գործողությունների արդյունքում կեղծ օղիների արտադրության հետ կապ ունեցող 15 կասկածյալ է ձերբակալվել։