Ուկրաինայի Ագրոքաղաքականության նախարարի՝ եվրաինտեգրման հարցերով տեղակալ Վլադիսլավա Ռուտիցկայան ասել է, որ Եվրամիությունն արգելել է ընկույզով ուկրաինական կոնֆետների արտահանումը: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Նա հայտարարել է, որ այս իրավիճակի պատճառն ուկրաինական գերատեսչությունների դանդաղ բարեփոխուներն են, որոնք պատասխանատու են համապատասխան սերտիֆիկատների տրամադրման համար:
Ռուտիցկայան ընդգծել է, որ կառավարությունը նախատեսում է հնարավորինս կարճ ժամկետում լուծել խնդիրը: «Հիմա մենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագետների հետ համատեղ նախապատրաստում են անհրաժեշտ բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որպեսզի հնարավորինս արագ լուծենք այդ խնդիրը»,- հավելել է նա:
Պարբերականի տվյալներով, արգելք է սահմանվել ուկրաինական հրուշակագործական բոլոր ընկերությունների արտադրանքի նկատմամբ, այդ թվում՝ Roshen կոնցեռնի:




























