Հայաստանն ու Տաջիկստանը կընդլայնեն եւ կխորացնեն փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Դուշանբեում, ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հանդիպման ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք  հարցեր: Զրուցակիցները կարեւորել են տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտերում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացումը: Առեւտրատնտեսական կապերի զարգացման առումով կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը, ինչը  կնպաստի նաեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին:

Հայաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները կարեւոր են համարել  ընդլայնել ու խորացնել փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: