Բաղդադում անհայտ անձինք հրթիռներով կրակ են արձակել իրանցի փախստականների ճամբարի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 23 մարդ, որոնց թվում՝ 3 իրանցի զինծառայող։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Նշվում է, որ մոտ 20 հրթիռ ընկել են «Հուրիա» ճամբարում, որը տեղակայված է մայրաքաղաքի այն շրջանում, որտեղ գտնվում է միջազգային օդանավակայանը, հայտնում է Reuters-ը։ Վրաններում բնակվում են «Մոջահեդին է խալղ» (Իրանի ժողովրդի մոջահեդներ) կազմակերպության ավելի քան 2 հազար անդամ, որոնց գործունեությունը Իրանի տարածքում արգելված է։
ՄԱԿ՝ փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) խստորեն դատապարտել է հրթիռակոծությունը, փոխանցում է «Միր 24»-ը։





























