Պենտագոնում կասկածներ ունեն, որ Կանադայի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքում ռմբակոծությունների հետեւանքով խաղաղ բնակիչներ են մահացել:
CBC հեռուստաալիքի տվյալներով, ռմբակոծությունը տեղի է ունեցել դեռեւս 2014-ի դեկտեմբերին: Եթե խաղաղ բնակիչների մահը հաստատվի, դա կլինի երկրորդ նման դեպքը՝ կապված կանադական օդուժի հետ, հաղորդում է RBK-ն:
Առաջին դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Քիսիք քաղաքում, որից հետո մի շարք կանադացի զինվորականներ հեռացվել էին աշխատանքից:





























