OXI DAY հիմնադրամը ադրբեջանցի քաղբանտարկյալ Լեյլա Յունուսին է տրամադրել Battle of Crete Award- 2015 մրցանակը՝ ազատության ու ժողովրդավարության համար նրա համարձակ պայքարի համար: Այս մասին հայտնում է contact.az–ը:
«Մենք հավատում ենք, որ դուք, ինչպես եւ Աուն Սան Սու Ջին՝ 2012 թ. մեր մրցանակակիրը, իսկական քաջության օրինակ եք: Այս մրցանակի համար Ձեր թեկնածությունը Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Կառլ Գերշմանն է առաջադրել: Մենք հույս ունենք, որ Ձեր ու Ձեր ամուսնու անօրինական ձերբակալության նկատմամբ ամբողջ աշխարհի ուշադրությունը վերջ կտա դրան, ու դուք կկարողանաք ներկա գտնվել Ձեր պատվին կազմակերպված ճաշկերույթին »,- ասված է Հիմնադրամի հայտարարության մեջ:
Մրցանակը հանձնվել է Դինարա Յունուսին՝ Լեյլա ու Արիֆ Յունուսների դստերը:
Oxi Day Battle of Crete Award մրցանակն ամեն տարի շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող կանանց՝ ազատության ու ժողովրդավարության պաշտպանության, այդ ոլորտում առաջխաղացման կամ ձեռքբերումների գործում ցուցաբերած քաջության համար:





























