Ես մտադիր եմ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպատակ ունենալով ապահովել այդ երկրի գործող իշխանությունների՝ բանտում հայտնված ընդդիմախոսների ազատ արձակումը: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ռիչարդ Դերբին, հաղորդում է «Ազատությունը»:
Սենատորը հայտնել է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից ներկայացված զեկույցից հետո որոշել է երկխոսություն սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ այդ երկում մարդու իրավունքների վիճակի շուրջը:





























