Շվեդ տատիկը թոռնուհուն տանուլ է տվել 5-ամյա դատական պայքարը, որը նրանք մղում էին կատվի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կանանց անունները չեն հիշատակվում։
2002թ. մայրն ու խորթ հայրը 12-ամյա դստերը 3-ամսական կատու էին նվիրել։ Մի քանի տարի անց աղջիկը առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել հոգ տանել կատվի մասին, եւ ծնողները կենդանուն հանձնել էին տատիկի խնամքին, փոխանցում է Gazeta-ն։
2010թ. կատվի առաջին տերը տեղափոխվել էր սեփական բնակարան եւ տատիկից պահանջել էր վերադարձնել կենդանուն։ Մերժում ստանալով՝ 20-ամյա աղջիկը դիմել էր դատարան։ Սվեալանդի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել հօգուտ թոռնուհու։





























