Ինքնաթիռի ուղեւորը ինքնաթիռում պատահաբար հանդիպել է իր կրկնակին, տեղեկացնում է Mirror-ը։ Ինչպես նշում է թերթը, մինչեւ հանդիպումը տղամարդիկ ծանոթ չէին իրար։ Նրանց իրար կողքի են նստեցրել եւ նրանք նմանությունից այնպիսի հիացմունք  են ապրել, որ սելֆի են արել։    

Տեղի ունեցածի մասին թվիթերյան իր էջում պատմել է Wire Media-ի տնօրեն Լի Բիթին։ Նա կրկնակի ինքնանկարն է հրապարակել եւ տեղեկացրել, որ աջ կողմում նստած տղամարդը իր ծանոթուհու ամուսինն է, իսկ կողքի տղամարդը՝ անծանոթ, որին ծանոթուհու  ամուսինը հանդիպել է ինքնաթիռում։ «Չեմ կարողանում աչքս կտրել սրանից։ Նրանք միեւնույն մարդն են», –հավելել է Բիթին, տեղեկացնում է  Gazeta-ն։