Գերմանացի հնագետները Գերմանիայի արեւելքում քարե դարի բացառիկ գերեզմաններ են հայտնաբերել։ Դրա տարիքը մոտ 6 տարի է, տեղեկացնում է պեղումների ղեկավար Սյուզաննե Ֆրիդրիխը։
«Ներկայումս 12 գերեզման է հայտնաբերվել, բայց դրանց թիվը կարող է ավելի մեծ լինել», - ասել է նա։
Հինգ հոգուց կազմված հնագետների խումբը հունիսից պեղումներ էր կատարում Սաքսոնիա-Անհալտ դաշնային տարածքի հարավում։ Պեղումների ընդհանուր մակերեսը մոտ 2 հեկտար է։
Գիտնականների տվյալներով, Կարսդորֆում շատ շինություններ կառուցվել են առաջին հողագործների՝ գծա-ժապավենային բրուտագործության մշակույթի ներկայացուցիչների կողմից (5500 – 4900թթ. մթա)։ Մեռածներին նրանք հաճախ թաղում էին բնակելի գյուղի ներսում։ Հրաշալի տեղադրությունը եւ բերրի հողը մարդկանց այստեղ էին ձգում նաեւ հաջորդ տարիներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հնագետները Ֆրիդերիխի ղեկավարությամբ պեղումներ են կատարել նաեւ Լիբեհնա (Սաքսոնիա-Անհալտ) տեղանքում։ Եվ այստեղ նրանք նեոլիթի դարաշրջանի գերեզմաններ են հայտնաբերել։





























