Հոկտեմբերի 31-ին Սալավաթում կայանալու է 36-ամյա Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը, որը սպանվել է անհայտ անձանց հարձակման արդյուքնում: Նա երկու փոքր երեխա ունի: Հայրենակցին հրաժեշտ տալու համար Բաշկիրիայի ամբողջ հայ համայնքն է հավաքվելու:

Ըստ Ufa1-ի, ՌԴ ՔԿ Բաշկիրիայի քննչական վարչության ներկայացուցիչ Սվետլանա Աբրամովայի խոսքով, ավտոսերվիսում տեղի ունեցած հրաձգության փաստով քրեական գործ է հարուցվել: Հանցագործների անձը հաստատվում է:

Բաշկիրիայի քննչական կոմիտեն հերքել է Սալավաթում հրաձգության մասնակիցների ձերբակալության մասին լուրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Սալավաթի ավտոսերվիսներից մեկում անհայտ անձինք 7 հոգու ուղղությամբ կրակ են բացել: Տղամարդկանց միջեւ կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա: