Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Սամրանի շրջանի ոստիկանությունը քաղաքի պատմական հատվածում մոլորված զբոսաշրջիկների օգնության  համար «տուկ-տուկ» մեքենաների ստորաբաժանում է ստեղծել։ Դրանք ներկված են ոստիկանական գույներով եւ ունեն բարձրախոս։

Ոստիկանության վարորդները, սերժանտներն ու կապրալները եռանիվ մեքենաներով շրջում են քաղաքի կենտրոնով եւ մոլորված զբոսաշրջիկներին առաջարկում են անվճար հասցնել հյուրանոց կամ այն տեսարժան վայրը, որը նրանք ցանկանում են տեսնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ եռանիվ «Տուկ-տուկը» ավանդական փոխադրամիջոց է Թաիլանդում։