Երկիր մոլորակին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է մոտենում։ Արդեն երեկոյան երկնային մարմինը մեր մոլորակին կմոտենա մինչեւ Լուսին ընկած հեռավորության չափով։ Երեւույթին կարելի է հետեւել աստղադիտակի միջոցով։
Աստերոիդը ստացել է 2015 TB145 անվանումը։ Գիտնականների գնահատմամբ՝ նրա տրամագիծը կազմում է 280-620 մետր, շարժման արագությունը 35կմ/վրկ է։ Վերջին անգամ Երկիր մոլորակից անմիջական հեռավորության վրայից նման երկնային մարմին էր անցել 2006թ.։
Հաջորդ անգամ TB145 աստերոիդը Երկիր մոլորակ կվերադառնա 2018թ. նոյեմբերի 11-ին, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։





























