Տորոնտոյի համալսարանի աստղագետները ենթադրում են, թե Յուպիտերը կարող է Արեգակնային համակարգից դուրս մղած լինել մեկ այլ` հսկայական մոլորակի եւ նրա տեղը զբաղեցրած լինել:   

Astronomy պորտալը տեղեկացնում է, որ առաջին անգամ գիտնականները 2011-ին են առաջ քաշել մեկ այլ` գազային հսկայի գոյության հնարավորությունը:  Դրա «դուրս մղումը» կարող է տեղի ունեցած լինել ուղեծրերի մերձեցման հետեւանքով, ինչն այդ մոլորակին կտրել է արեւի ձգողականության ուժից: 

«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ դա եղել է Յուպիտերը»,- Astronomy-ին պատմել է Ռայան Քլուտյեն, տեղեկացնում է RT-ն: