Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, դաշտում մահացած հայտնաբերված տղամարդը Այգեհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Սերյոժա Գրիշայի Ղուկասյանն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը:
«Սերյոժան ունի երեք երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա, այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, նախաքննություն է ընթանում, ավելի ուշ տեղեկություններ կտրվեն»,-ասաց Լեւոն Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ Այգեհովիտ գյուղի 60-ամյա բնակչին որդին հայտնաբերել է դաշտում մահացած վիճակում: Ըստ գյուղացիների` նա մահացել է ձիու քարշ տալու հետեւանքով: Որդին գնացել է «Խաչաաղբյուր» կոչվող սարամաս հորն ու այնտեղ գտնվող իրենց տան գույքը գյուղ իջեցնելու, սակայն հորը հայտնաբերել է դաշտում` մահացած:





























