Բրիտանացի փորձագետներն ավելի քան 2.000 կամավորի մասնակցությամբ արտասովոր հետազոտություն են անցկացրել եւ պարզել. մորուքավոր տղամարդկանց 40%-ը դավաճանել է զուգընկերուհուն, ծեծկռտուքի մասնակից դարձել կամ որեւէ բան գողացել: Այս մասին գրում է Meddaily-ին՝ վկայակոչելով Counsel Heal-ին:
Այսպես. մորուքավոր տղամարդկանց 47%-ը դավաճանել է, իսկ մորուք չունեցողների շրջանում նրանց թիվը 20% է: Ծեծկռտուքի մասնակիցների պարագայում մորուքավորների թիվը 45% է, մորուք չունեցողներինը՝ 29%, իսկ գողության դեպքում այդ ցուցանիշը 40% է՝ 17%-ի դիմաց:
Միաժամանակ, բազմաթիվ տղամարդիկ մորուք են թողնում՝ կարծելով, որ այն իրենց ավելի գրավիչ է դարձնում: Սակայն Վելինգթոնի Վիկտորիայի համալսարանի մասնագետների կարծիքով, մորուքավոր տղամարդիկ կանանց չեն գրավում:
Ըստ գիտնականների, կանանց գիտակցության մեջ մորուքն ասոցացվում է պոտենցիալ սպաառնալիքի հետ, քանի որ հնագույն ժամանակներում այդպիսի տղամարդիկ ագրեսիվ էին համարվում:





























