Գիտնականները համեմատել են «կանացի» եւ «տղամարդու» ուղեղները եւ նշել առաջին տեսակի առավելությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Manchester School Journal-ում:
Ըստ Independent-ի, գիտնականները կարծում են, որ «կանացի ուղեղն» (E տեսակ) ավելի լավ է կատարում սոցիալական գործառույթներն ու զգայական արձագանքում շրջապատի մարդկանց, իսկ «տղամարդկանց ուղեղն» (S տեսակ) ավելի շատ է ունակ վերլուծություն կատարել եւ համակարգել որեւէ տեղեկատվություն:
Lenta-ի փոխանցմամբ, դա հանգեցնում է նրան, որ «S տեսակի» ուղեղ ունեցող մարդիկ շուրջ 10%-ով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան «E տեսակի» ուղեղ ունեցողները:
Ընդ որում, առաջինները լավ արդյունքներ են գրանցում բանային, ՏՏ ոլորտներում աշխատելիս, իսկ երկրորդ տեսակի ուղեղ ունեցողներ՝ սոցապահովության եւ կրթության ոլորտներում:





























