Եգիպտոսում կործանված ռուսական А321 օդանավի «սեւ արկղերը» թեթեւակի են վնասվել: Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Սոկոլովը հստակեցրել է, որ օդանավի ինքնագրերը կնքվել են ու դեռեւս չեն բացել:
«Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321-ը, որը շաբաթ Շարմ էշ-Շեյխից ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է Սինայում: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել:
Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանության տվյալներով, աղետի հետեւանքով բոլորն էլ զոհվել են:





























