Emirates ընկերությունը հայտարարել է, որ ռուսական օդանավի կործանումից հետո դադարեցնում է Սինայի թեկակղզու տարածքի վրայով թռիչքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Emirates ընկերության ինքնաթիռները չեն օգտագործել Սինայի թերակղզու տարածքի վրայով անցնող երթուղիները, մինչեւ լրացուցիչ տեղեկություն ստացվի: Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարել են ավիաընկերությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Lufthansa-ն ու Air France-ը նույնպես Սինայի թերակղզին շրջանցող թռիչքներ են իրականացնելու:

Միաժամանակ, բրիտանական British Airways ավիաընկերությունում հայտարարել են, որ շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ-Շեյխ, սակայն յուրաքանչյուր չվերթից առաջ մանրամասն վերստուգում են բոլոր ռիսկերը: