Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 10-ի դրությամբ կազմել է 12,8 տոկոս, վկայում են ԿԸՀ տվյալները։
Քվեարկել է արդեն ավելի քան 667 հազար ընտրող։ 2010թ. ընտրություններին այդ ժամի դրությամբ քվեակել էր 10,61 տոկոսը։
Ադրբեջանի միապալատ խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի 5-րդ գումարման ընտրությունները մեկնարկել են առավոտյան ժամը 8-ին, տեղամասերը փակվելու են ժամը 19-ին։ Խորհրդարանի 125 տեղերին հավակնում են 767 թեկնածուներ։ Ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նրա կինը՝ Մեհրիբանն ու ընտանիքի անդամներն արդեն քվեարկել են։





























