Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում «Սահաֆի» հյուրանոցի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը:
Տեղական ոստիկանության փոխանցմամբ, մահապարտ-ահաբեկիչն ավտոմեքենայով մխրճվել է հյուրանոցի դարպասի մեջ: Պայթյունից հետո այլ զինյալներ ներխուժել են հյուրանոցի շենք եւ կրակ բացել:
Իրավապահների մեկ այլ աղբյուր էլ պատմել է, որ հարձակման ժամանակ մի քանի քաղաքական գործիչ է զոհվել, այդ թվում՝ Սոմալիի բանակային շտաբի նախկին ղեկավարը, ինչպես նաեւ հյուրանոցի տերը:





























