Գիտնականները վստահ են. 5 տարի անց բոլորս կսկսենք արհեստական միս օգտագործել: Այն կաճեցնեն հատուկ լաբորատորիաներում, եւ միսը բոլորին կբավականացնի:

Հոլանդացի գիտնականները նշում են, որ արհեստական միսը մի քանի տարի առաջ է ստեղծվել: Առայժմ արդյունքները նշանակալի չեն, բայց այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ըստ Informing-ի, արհեստական մսից առաջին կոտլետը պատրաստել են Մաաստրիխտի համալսարանի մասնագետները: Դրա արտադրությունը բավական ծախսատար է. ավելի քան 30 հազար եվրո է պահանջվել: Հիմա փորձում են գործընթացը հնարավորինս օպտիմալանել, ինչի արդյունքում վերջնական արտադրանքը զգալիորեն կէժանանա:

Մասնագետները վստահ են, որ արդեն 2020 թվականին արհեստական միսը կհայտնվի բազմաթիվ խանութներում: Նրանք նաեւ նշում են, որ համային առումով տարբերությունը զգալի չէ: