Բելգիական Ֆլանդրիայի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, որին ոչ մեծ պայթյուն է հետեւել: Այս մասին հաղորդել է Electrabel օպերատոր-ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, միջուկային բնույթ չկրող արտակարգ պատահարի հետեւանքով աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ռադիոակտիվ վարակի վտանգ չկա: