Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի նախագահ Իոհաննիս Կլաուսին՝ Բուխարեստի ակումբումներից մեկում բռնկված հզոր հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տասնյակ եւ վիրավորվել հարյուրավոր մարդիկ:

«Կիսելով Ձեր եւ Ռումինիայի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում՝ Colectiv գիշերային ակումբում,  Հելոուինին նվիրված երեկոյի ժամանակ՝ ռոք խմբի հրավառության շոուի ընթացքում, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է 27 մարդ: Ավելի քան 180 մարդ էլ վիրավորվել է։