Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում տեղական ժամանակով 12:00-ին քվեարկությանը մասնակցությունը կազմել է 28.2%: Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ռուֆաթ Գյուլմամեդովը հայտարարել է, որ 12:00-ի դրությամբ 1.468.205 ընտրող արդեն քվեարկել է:

Ընդհանուր առմամբ, երկրում քվեարկելու իրավունք ունի 5.198.658 քաղաքացի: