Նախօրեին Սինայի թերակղզու լեռներում ռուսական А321 օդանավի աղետի 163 զոհերի մարմինները փոխադրել են Կահիրեի դիահերձարան: Այս մասին ասված է Եգիպտոսի նախարարների կաբինետի տարածած հայտարարությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, եգիպտոսցի մասնագետները ԴՆԹ-նմուշներ են վերցնում՝ հետագա աշխատանքների համար ռուսաստանցի գործընկերներին փոխանցելու նպատակով:

Ավիաաղետի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են Եգիպտոսի Զինված ուժերի զինծառայողների, առողջապահության նախարարության փրկարարների մասնակցությամբ: