Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ընտրատեղմասերի մոտ հավաքված ոստիկանության դիմակավավորված հատուկ ջոկատայինները ճնշումներ են իրականացնում ընտրողների վրա՝ ստիպելով քվեարկել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին։
Այս մասին գրում է քրդական Ajansa kurdi գործակալությունը՝ շեշտելով, որ Վան, Սիիրթ եւ Դիարբեքիր նահանգներից տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիները բողոքում են, որ ընտրատեղամասերում իրենց վրա ոստիկանները ճնշումներ են իրականացնում։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները։





























