Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50.1%-ը: Այս մասին տեղեկացրել է երկրի ԿԸՀ-ն:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ռուֆաթ Գյուլմամեդովը հայտարարել է, որ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 2.605.948 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 50.1%-ը:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի 5.198.658 քաղաքացի:





























