Գերմանիայում աճուրդում վաճառել են Ադոլֆ Հիտլերին պատկանող արծաթե իրերը: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Andreas Thies-ի կազմակերպած աճուրդում ներկայացվել են, մասնավորապես, արծաթե սպասք, գավաթներ, պորտսիգար, որոնցից օգտվել է Հիտլերը: Այս ամենի վրա ֆյուրերի անվան տառերն ու Երրորդ ռեյխի զինանշանը կա:
Lenta-ի փոխանցմամբ, մեկ գավաթի մեկնարկային գինը 1.800 եվրո է եղել, իսկ արծաթե ափսեի արժեքը սկսվել է 2.500 եվրոյից: Պորտսիգարն աճուրդի տոնը 25.000 եվրո է գնահատել:
Չի նշվում, սակայն, թե որքան են վճարել Հիտլերին պատկանած այս բոլոր իրերի համար:





























