Ադրբեջանում ավարտվել են հինգերորդ գումարման Միլի Մեջլիսի ընտրությունները: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, խորհրդարանի 125 տեղի համար 767 թեկնածու էր պայքարում:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու համար 66 հազար դիտորդ էր գրանցվել, այդ թվում՝ 501 միջազգային դիտորդ: Նրանք ներկայացնում են 27 երկրներ եւ 40 կազմակերպություններ:

Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 8:00-ին եւ ավարտվել 19:00-ին: