Բեյրութի բոհեմի շրջանում քննարկման «թիվ մեկ» թեմա է դարձել ամերիկյան դերասան Ջորջ Քլունիի արտասովոր նվերը լիբանանցի կնոջը: «Ալ Հայաթ» պարբերականի տվյալներով, Քլունին կնոջը՝ բրիտանացի փաստաբան Ամալ Ալամուդդին Քլունիին ամուսնության առաջին տարեդարձի առիթով ճապոնական ռեստորան է նվիրել:

Ըստ ՏԱՍՍ-ի, Սեյշելյան կղզիներում անցկացրած մեղրամսից հետո զույգը, ցավոք, հաճախ է բաժանվում: Ամալ Քլունիի փաստաբանական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, իսկ Ջորջ Քլունին ԱՄՆ-ում նկարահանվումներով է զբաղված:

Ռեստորանի բարեկարգման համար Քլունին 460 հազար դոլար է ծախսել, սարքավորումներ գնել, ինչպես նաեւ վճարել գովազդային արշավի համար: