Բրազիլիայում շունը փրկել է նորածին երեխայի, որին մայրն աղբանոց է նետել: Այս մասին գրում է SDP Noticias կայքը:

Լրատվամիջոցների տեղեկություններով, շունը երեխային դուրս է բերել աղբամանից եւ տարել իր տիրուհուն, որը փոքրիկին արագորեն հիվանդանոց է փոխադրել: Բժիշկներին հաջողվել է փրկել նորածնին:

Gazeta-ի փոխանցմամբ, նորածնի մայրը տեղի բնակչուհի է: Նրան մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: