Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն ընտրությունների արդյունքում կարող է առնվազն 66 տեղ ստանալ: Այս մասին են վկաայում Անկախ հետազոտությունների կենտրոնի էքզիթ-փոլի արդյունքները:
Ավելի վաղ կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ «Նոր Ադրբեջանն» ակնկալում է 70 տեղ ստանալ նոր խորհրդարանում:
Ադրբեջանում խորհրդարանի 125 պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով:





























