Audi-ի նոր սերնդի A5 մոդելի մեքենան հայտնվել է ֆոտոլրտեսների խցիկի կենտրոնում։ Պապարացիները կարողացել են նկարահանել Audi A5 2017-ի կուպեն, որը փորձարկումներ է անցնում Նյուրբուրգրինգից ոչ հեռու։ Նշենք, որ նորարարությունը ստեղծվել է նույն պլատֆորմի վրա, ինչ որ А4 մոդելը։
Սակայն եթե փորձնական տարբերակում գործիքային վահանը անալոգային է, ապա սերիական տարբերակում մեքենան ունենալու է գործիքների թվային վահան, որը ներկայացվել էր A4 եւ TT մեքենաների ընտանիքում, փոխանցում է Informing-ը։
Նախնական տեղեկություններով А5-ը կունենա նույն ուժային բնութագրիչները, ինչ А4-ը։ Շարժիչներ գիծը կունենա եւ դիզելային եւ բենզինով շարժիչներ, որոնց հզորությունը կկազմի 150-249 ձիաուժ։





























