«Ջի Էմ ԱՊՀ» ՍՊԸ-ն անվտանգության գոտիների անսարքության պատճառով  հետ է կանչում Opel Meriva-B մոդելի 9354 մեքենա, որոնք վաճառվել են 2011թ. հուլիսի 7-ից 2015թ. սեպտեմբերի 30-ը։ Այս մասին ասված է «Ռոսստանդարտի» պաշտոնական կայքում։

«Հետկանչի ենթակա մեքենաներում հնարավոր են վարորդի անվտանգության գոտու արտաքին ամրացման ճոպանի կտրվելու դեպքեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։

Այդ մեքենաների վարորդները նամակ կստանան, որով նրանց խնդրում են մեքենան ներկայացնել մատակարարի մոտակա կենտրոն՝ վերանորոգման աշխատանքների համար։