Polestar ընկերությունը, որը զբաղվում է Volvo-ի մոդելների «լիցքավորված» տարբերակների արտադրությամբ, ներկայացրել է նոր 4-ցիլինդրանոց շարժիչը։ Այս մասին հայտնում  է Autocar-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչ Նիլս Մյուլլերին։

Նոր շարժիչը կստեղծվի Drive-E-ի հիմքի վրա։  Այն կօգտագործվի սեդանում եւ S60 ու V60 Polestar ունիվերսալ մոդելներում, որտեղ կփոխարինի տուրբոյացված 6-մխոցանի շարժիչին, փոխանցում է Motor-ը։ S60 եւ V60 Polestar ունիվերսալներում  շարժիչի հզորությունը կկազմի 350 ձիաուժ։