Մեծ Բրիտանիայի Գլոսթեր քաղաքում՝ Subway ցանցի ռեստորաններից մեկում, աշխատակցուհին 8 ժամ շարունակ մնացել է սառնարանում։ Այս մասին  հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը։ Աղջկա խոսքով՝ ինքը երեկոյան հերթափոխին միայնակ է աշխատել։ Կաթը սառնարանը դնելիս դուռը փակվել է, եւ աղջիկը մնացել է ներսում։

«Սկզբում ես խուճապի մատնվեցի եւ սկսեցի ինչ-որ բան փնտրել, որով հնարավոր էր բացել դուռը։ Հետո ես փորձեցի ստվարաթղթի կտորների վրա գրել «օգնեցեք» բառը։ Ես գրում էի կետչուպով եւ մայոնեզով ու թղթերը դռան տակից դուրս հանում։ Ես այնքան էի սառել, որ դուռը բացելու փորձեր այլեւս չէի անում։ Երբ հաջորդ օրը գնացի հիվանդանոց, ինձ ասացին, որ ես սաստիկ սառել եմ»,- պատմել է Կառլին։