Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.15-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Մուշ» սուպերմարկետի մոտ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեռեւս չպարզված ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Մանվել Հոխանյանին եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությանբ:
Կատարվում է քննություն:





























