Ավիաաղետի ժամանակ զոհված Արմեն Վիշնեւը առաջին անգամ չէր հանգստանում Եգիպտոսում:  Այս տարի երիտասարդը որոշել էր ծովում նշել իր տարեդարձը՝ հոկտեմբերի 26-ին նա 27 տարեկան էր դարձել:

Արմենը Ռուսական Մաքսային Ակադեմիայի պետերբուրգյան մասնաճյուղի շրջանավարտ է: Նա աշխատում էր Կինգիսեպյան մաքսատան  Ուստ-Լուժյան մաքսային կետում որպես պետական ավագ վերահսկիչ, տեղեկացնում է «LifeNews 78»-ը:

Սոցցանցերից մեկում Արմենի մայրը հաղորդագրություն էր թողել.  «Այստեղ՝ Արմենի էջում, ես եմ՝ նրա մայրը: Հիմարություններ մի՛ գրեք: Ինձ համար... Նա միշտ առցանց է: Կներեք...»:

Ավիաաղետը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին: Ռուսական  «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321-ը, որը Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրից թռչում էր դեպի Սանկտ Պետերբուրգ, ընկել էր Եգիպտոսի տարածքում: 224 մարդ զոհվել է: Մեծամասնությունը հանգստից տուն էր վերադառնում:

Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում սգո օր էր հայտարարվել: