Հարազատները ճանաչել են А321 ավիաչվերթին պատկանող ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մի մասին, տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

«Զոհերի մի մասն արդեն ճանաչվել է», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում սկսվել է Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհված ուղեւորների մարմինների ճանաչումը

Հաղորդվել է նաեւ, որ ռուս փրկարարները Եգիպտոսում Airbus 321-ի ջախջախման վայրում զոհվածների նոր մարմիններ են հայտնաբերել: 

«Կոգալիմավիայի» Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող  ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Եգիպտոսի Սինայի թերակղզում. Ինքնաթիռում գտնվող 217 ուղեւորը եւ անձնակազմի անդամները զոհվել էին: