Հայաստանի հյուսիս-արեւելյան Տավուշի մարզում խմելու ջրամբարները պաշտպանելու են ադրբեջանական կողմի հնարավոր դիվերսաներից: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նրա խոսքով, ԱԻՆ աշխատակիցները կհերթապահեն սահմանամերձ 24 գյուղերում:
«Նախարարությունը նաեւ աշխատանքներ է կատարում սահմանամերձ գյուղերում ապաստարանների կառուցման ուղղությամբ: Մենք կհաշվարկենք շինարարության համար անհրաժեշտ գումարը եւ կներկայացնենք ֆինանսների նախարարությանը»,- հավելեց Արմեն Երիցյանը:





























