ՌԴ ԱԻՆ-ը Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո թեժ գիծ է բացել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի գլխավոր վարչության կայքում։ Մոսկվա-Երեւան ավտոբուսը երեքշաբթի գիշերը կողաշրջվել էր Տուլայի մարզի Մ4 «Դոն» մայրուղու վրա։ Կա 8 զոհ,  36 վիրավոր։

«ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում հեռախոսային թեժ գիծ է բացվել՝ 8(4872)21-16-09»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վթարից չտուժած քաղաքացիներին տեղափոխել են Ուզլովայա քաղաքի ժամանակավոր տեղակայման կետ։