Տուլայի մարզում վթարված Մոսկվա-Երեւան ավտոբուսի զոհերի եւ վրավորների հարազատները Ռուսաստանում ապահովագրական փոխհատուցումներ չեն ստանա։ Այս մասին հայտնում է Ապահովագրողների պատասխանատվության ազգային միությունը։

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսը պատկանում է հայկական փոխադրողին, որի վրա չի տարածվում Փոխադրողի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պարտականությունը։

«Քանի որ ավտոբուսը չի պատկանում ռուսական փոխադրողին, զոհերի եւ տուժածների հարազատները չեն կարող ապահովագրական փոխհատուցումներ ստանալ, որոնք հատկացվում են նման դեպքերում»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։