Mean Metal Motors ընկերությունը, որն ապրիլին գովազդել էր Հնդկաստանի ավտոարդյունաբերության առաջին սուպերքարը, բացահայտել է իր նախագծի որոշ մանւամասներ։ M-Zero սուպերքարն իրոք կդառնա հիբրիդ ու տեխնոլոգիական որոշ յուրահատուկ լուծումներ կունենա։

Օրինակ սուպերքարի թափքը ծրագրում են պատրաստել նոր նյութից, որը  «կարբոֆլեքս» է կոչվում։ Հավաստիացնում են, որ նյութը լինելու է թեթեւ ու ամուր , բայց միաժամանակ՝ ավանդական ածխապլաստիկներից ավելի էժան։

M-Zero -ն լինելու է միջինշարժիչային հիբրիդ։ Ակնկալվում է, որ նրա ուժային սարքավորումը կազմված կլինի 500 ձիաուժ հզորությամբ 4 լիտր ծավալով տուրբինավորված V8 –ից եւ 250 ձիաւոժ հզորությամբ էլեկտրական շարժիչից։ Շարժիչի համագումար հզորությունը առայժմ չեն հայտնում, բայց արդեն հայտնի է, որ հնդկական սուպերքարը կկարողանա հարյուր կմ / ժ արագություն բացել երեք վայրկանից էլ կարճ ժամանակում։ Իսկ առավելագույն արագությունը հավանաբար 320 կմ/ժ կլինի։