Volkswagen կոնցեռնի ստորաբաժանումը ՝ Seat ընկերությունը հայտնել է ապագայի իր որոշ ծրագրերի մասին։ Իսպանացիները մի կողմից ծրագրում են առավելագույնս տնտեսել, մյուս կողմից էլ ՝ հնարավորության սահմանում փող վաստակել, ու այդ պատճառով էլ կենտրոնանալու են շուկայական առավել շահավետ սեգմենտների վրա։

Մոտակա երկու տարիներին ընկերությունը շուկա է հանելու միանգամից չորս նորույթ։ Ընկերությունը ոչ մի տեղեկություն չի հրապարակել այն մասին, թե ինչ ավտոմեքենաների մասին է խոսքը, ընդամենը հայտնել է, որ մտադիր է աշխուժացնել իր գորոծղությունները «եկամտի մեծ ներուժ ունեցող աճող սեգմենտներում»։ Այդուհանդերձ, հայտնի է, որ այդ քառյակից առաջինն է դառնալու այն քրոսօվերը, որը կհայտնվի 2016 թ. առաջին կեսին, հայտնում է Vesti –ն։

Բացի դրանից, ընկերությունը նաեւ ծրագրում է կտրուկ կրճատել սեփական ծախսերն այն ոլորտներում, որոնք ապրանքանիշի հիմնական գործունեության վրա չեն ազդում։ Ընկերության հաշվարկներով, այս քաղաքականությունը կարող է ընկերության համար տարեկան մինչեւ 100 մլն եվրո տնտեսել։