Նյու Յորքում մետրոյում ածելիով զինված տղամարդը հարձակվել է Մանհեթեն ուղեւորվող գնացքի ուղեւորների վրա եւ վնասել նրանցից 4-ին:
Չարագործը նշան է բռնել զոհերի գլուխներին եւ բոլոր վնասվածքները հենց գլխի շրջանում են:
NBC հեռուստաալիքի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին տեղի ժամանակով 15.30-ին, Բրուքլինի շրջանում:
Տուժածների խոսքով, իրենք չեն ճանաչում հանցագործին եւ չեն հասկանում նրա գործողությունների պատճառը: Ներկայումս վիրավորները հիվանդանոցում են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Lifenews-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Միջադեպի հանգամանքները պարզվում են:





























